Բավ է պառակտվել
01-02-2021 21:03

«Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ, տիկի՛ն Հակոբյան»: ԱՄՆ –ում դիմավորել են «դավաճան» պաստառներով

ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Ամերիկա այցին:
Հայտարարությունում ասվում է. «Մամուլից իմացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր հասել է Լոս Անջելես։

Տիկ. Հակոբյանը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողակ դիվանագիտությունը, թշնամու նկատմամբ երկչոտ վերաբերմունքը, ընդդիմադիրների դեմ նրա գործադրած բռնարարքները, Հայաստանի ու Սփյուռքի հայության հանդեպ բաժանարար և սպառնալից մոտեցումները, մեր անհետ կորած և գերեվարված զինվորներին վերադարձնելու՝ նրա անկարողությունը, հետպատերազմյան մարդասիրական ճգնաժամի նկատմամբ նրա ապաշնորհ կեցվածքը, նրա ստերը պատերազմից առաջ, դրա ընթացքում ու դրանից հետո, նրա դավադրամտությունը՝ գաղտնաբար ստորագրելով մեր հողերը հանձնելու հայտարարության տակ, պատերազմը ղեկավարելու՝ նրա քանդիչ մեթոդաբանությունը, որ հանգեցրեց հազարավոր զինվորների նահատակության, և, փաստորեն, ադրբեջանական օրակարգը պաշտպանելն ու առաջ մղելը։
Մենք հստակ պատգամ ունենք տիկ. Հակոբյանին, որը մեր համայնք է այցելում առանց նախապես հայտարարելու եւ մեզ անծանոթ պատճառներով։
«Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ, տիկի՛ն Հակոբյան»:

Հիշեցնենք, որ այսօր Տելեգրամ– ալիքներում հայտնվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Աննա Հակոբյանը գլուխը կախ իր դստեր՝ Շուշանի հետ` թիկնապահների ուղեկցությամբ դուրս գալիս օդանավակայանի շենքից։ Աննա Հակոբյանին ԱՄՆ–ում դիմավորել են «դավաճան» պաստառներով։ Այս մասին էլ տեղեկացրեց ԱՄՆ–ում հայկական սփյուռքի ներկայացուցիչ Ռոբերտ Մարգարյանը։ Վերջինս ուղիղ եթերում մեկնաբանեց, որ դավաճանները Նպետք է իմանան, որ ուր էլ գնան, նրանց կդիմավորեն նման գրություններով պաստառներով մարդիկ։

Մարգարյանը կոչ արեց չպայքարել միայն սոցիալական ցանցերում գրառումներ անելով։ Դրա փոխարեն մասնակցել այն բազմամարդ ակցիաներին, որ նախատեսվում են Լոս Անջելեում` այնտեղ ապրող հայերի դիրքորոշումը հայտնելու համար։