Բավ է պառակտվել
21-03-2017 11:25

Մեծ պահք. Ի՞նչ է պետք իմանալ, և ի՞նչ կարելի է ուտել պահքի ժամանակ

 

Հավատացյալ հայերի Մեծ պահքն այս տարի մեկնարկում է փետրվարի 27-ին, այն տևում է 40 օր Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Զատիկ, որն այս տարի նշվելու է ապրիլի 16-ին: Պահքի վերջին շաբաթը` Ավագ շաբաթը, համարվում է ամենախիստը ։ Այս տարի հայկական Զատիկը համընկնում է ռուսական ուղղափառ Զատկի հետ։
Մեծ պահքն ընդգրկում է յոթ կիրակիներ, որոնք խորհրդանշում են հատկապես հիշարժան իրադարձություններ. Կյանքը դրախտում (Բուն Բարեկենդան), Արտաքսումը, Անառակ որդու վերադարձը, Անիրավ տնտեսի առակը, Անիրավ դատավորի առակը, Երկրորդ գալստյան մարգարեությունը և Մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ/ Ուռենու կիրակի)։
Միջինքը Մեծ պահքը կիսում է երկու մասի։ Պահքն այդ օրը չի խախտվում։ Միայն ժողովրդական ավանդույթի համաձայն, չթթված խմորից թխվում է պասի գաթա։
Շատ մարդիկ սխալմամբ կարծում են, որ պահք պահել նշանակում է յուրատեսակ դիետա պահել: Դա միանգամայն սխալ է: Հավատացյալ մարդկանց համար պահքն առաջին հերթին հոգու մաքրման շրջան է:
Պահքի ընթացքում հարկավոր է բացառապես բուսական ծագման մթերքներ ուտել: Հայկական խոհանոցը, ինչպես և շատ այլ երկրներինը, իր զինանոցում ունի այդ ժամանակահատվածի համար նախատեսված մի շարք կերակրատեսակներ:
Սակայն դիետոլոգ-էնդոկրինոլոգները պնդում են, որ կան մարդիկ, ում պահք պահելը կտրականապես արգելվում է: Քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մասնագետները կոչ են անուն սննդակարգում կտրուկ փոփոխություններ չանել: պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն կենդանական ծագում ունեցող սննդամթերքից, այլ նաև կրքերից, շատախոսությունից, նախանձից, ստից, չար մտքերից և այլ մեղքերից:
Պահքը առաջին հերթին պայքար է կրքերի, դյուրագրգիռության ու զայրույթի դեմ: Դա հոգու ժուժկալություն է, խոնարհություն, լեզվի սանձում:
Պահքի շրջանում հարկավոր է հեռու մնալ այն ամենից, ինչը կարոդ է դրդել ճշմարիտ քրիստոնյային ոչ վայել մտքերի և արարքների:
Մեծ պահքը, դա ապաշխարհության ժամանակահատվածն է: Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում քրիստոսի քառասունօրյա աղոթքը, երբ կնքվելուց հետո Հիսուսը «Հոգիովը տարվեցավ անապատը։ Քառասուն օր սատանայիցը փորձվեցավ. և այն օրերումը ոչինչ չկերավ» (Ղուկ. 4։1–2)։ Հիսուսն իր վրա վերձրեց պահքի սխրանքը՝ մարդկային ցեղի փրկության համար, և ապաշխարհեց, որպեսզի բոլոր պահք պահողների ապաշխարհումը իրական իմաստ ստանա: