Բավ է պառակտվել
05-04-2020 14:00

Հայաստանում տոնում են Ծաղկազարդը

Ապրիլի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը (Արմավենյաց տոն), որը խորհրդանշում է Տիրոջ մուտքը Երուսաղեմ։

Այս տոնական օրը դուրս է կբերվի համաքրիստոնեական սուրբ մասունքը՝ Էջմիածնում պահվող “Լոնգինի Գեղարդը” (“Ճակատագրի Գեղարդ” կամ Քրիստոսի Գեղարդ”)։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կկատարի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:

Սուրբ Պատարագը և օրհնության կարգը ժամը 9։30-ին ուղիղի եթերով կհեռարձակեն Հայաստանի Հանարային հեռուստատեսության Առաջին ալիքը և “Շողակաթ” հեռուստաընկերությունը։

Մարտի 6-ին Հայ Առաքելական եկեղեցու թեմական ժողովը, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը և այդ առումով ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումները, որոշում է ընդունել արարողություններն անցկացնել առանց հավատացյալների ներկայության:

Կաթողիկոսը հանդես է եկել ելույթով, որում նշել է Զատկի շաբաթվա հետ կապված մի շարք ծեսերի սահմանափակումը (ապրիլի 5-12):

Ծաղկազարդ

Ծաղկազարդը նշանավորում է Տիրոջ տանջանքների շաբաթվա սկիզբը, որոնք նա կրեց՝ իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Տիրոջ Երուսաղեմ մուտքի մասին պատմել են բոլոր չորս ավետարանիչները։

Զատկի տոնը նշելու համար Երուսաղեմ գնացող ժողովուրդը դուրս է եկել Քրիստոսին ընդառաջ, բացականչելով՝ «Օվսաննա՜ Բարձրյալին, օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. օրհնյալ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկոս 11: 9-10)։ Մարդիկ Քրիստոսի առաջ են նետել իրենց հագուստները, կտրել ու ճանապարհին փռել արմավենու և ձիթենու ճյուղերը։ Հավատալով կարող և ավետյալ Ուսուցչին, պարզասիրտ ժողովուրդը պատրաստ էր ճանաչել նրան որպես Արքա, ով եկել է փրկելու իրեն։ Ամբողջ ժողովուրդը հիացմունքով լսել է Տիրոջ ուսմունքը։ Դրանից հետո Քիրստոսին են մոտեցել կույրերն ու կաղերը, ում նա բուժել է։

Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Շաբաթ երեկոյան հայկական եկեղեցիներում կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է Սբ․ Խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո մատուցվում է սուրբ Պատարագ, օրհնվում են ուռենու ոստեր և մոմերի հետ բաժանվում ներկաներին ի հիշատակ նրան, որ Տիրոջը դիմավորել են ձիթենու ճյուղերով:

Անպտուղ ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը:

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոն կոչվում է Ավագ շաբաթ: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կոչվում է”ավագ”, կրում է Փրկչի երկնային կյանքի այս կամ այն իրադարձությանը նվիրված պայմանական անվանումը։ Հիշատակվում են վերջին պատվիրանները, չարչարանքները, մահը և հարությունը: Ավագ շաբաթվա հիմնական ծեսերը սկսվում են Ավագ Հինգշաբթի։