Բավ է պառակտվել
18-02-2019 12:17

Վերին Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Երկուշաբթի՝ փետրվարի 18-ի առավոտյան ժամը 08։30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղեկացրել է ԱԻՆ-ը։

Մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչներով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մարդատարների համար։

Դժվարանցանելի են նաև Արագածոտնի մարզի Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Ձորագլուխ, Նիգավան և Արագածի՝ Մելիքգյուղ, Շենկանի, Ավշեն, Միրաք գյուղերի ավտոճանապարհները:

Սոթք-Քարվաճառ և Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ներկայացնելով իրավիճակը Վերին Լարսում, որտեղով անցնում է Հայաստանից Ռուսաստան տանող միակ ցամաքային ճանապարհը, ԱԻՆ-ում նշել են, որ համաձայն վրացական կողմի տվյալների Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար