Բավ է պառակտվել
17-07-2019 15:04

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը կմեկնի Մոսկվա

Հայաստանի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը հուլիսի 18-ին կալցելի Մոսկվա։ Այս մասին տեղեկացվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության էջում։

“Սփյուռքի գործերով գկխավոր հանձնակատարը մի շարք հանդիպումներ կանցկացնի Մոսկվայում հայկական տարբեր համայնքային կառույցների, նախաձեռնող խմբերի, բիզնես-հանրույթի և երիտասարդության ներկայացուցիչների հետ։ Առանձին հանդիպումներ են նախատեսված մոտակա շրջանների համայնքների ներկայացուցիչների հետ”,- նշվել է տեղեկատվությունում։

Սինանյանը կայցելի նաև Մոսկվայում ՀԱԵ Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճար։