Բավ է պառակտվել
04-07-2018 20:23

«Վերին Լարս» անցակետում հայկական բեռնատարների կուտակման հարցը չի լուծվել

«Վերին Լարս» անցակետում իրավիճակը չի փոխվել: Առավոտից բեռնատար մեքենաների մեծ կուտակում կա,  հայտնեց Տրանսորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:

Արդեն մի քանի օր է, ինչ «Վերին Լարս» անցակետում կուտակվում են Հայաստանց մեկնող բեռնատար մեքենաներ, որոնք չեն կարողանում անցնել անցակետը: Ինչպես նշում են ականատեսները, ավտոմեքենաները հիմնականում բեռնված են հայկական գյուղմթերքով, սակայն չեն կարողանում հատել սահմանը։ 

«Չորեքշաբթի կեսօրին «Վերին Լարս» անցակետում կուտակվել է մոտ 100-120 բեռնատար մեքենա։ Հիմնական կուտակումները վրացական կողմից դեպի ռուսական կողմ, բայց երթևեկը դժվարացել է երկու ուղղություններով»,– ասաց Մելքոնյանը։ 

Նրա խոսքով, իրավիճակը բացատրվում է սեզոնայնությամբ, կապված է անցակետի թողունակության հետ, այլ պատճառներ չկան։ 

«Միակ երկարաժամկետ որոշումն այլընտրանքային ուղու բացումն է, ինչի վերաբերյալ բանակցություններ են տարվում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմերի հետ»,– նշեց Մելքոնյանը։ 

«Վերին Լարս» անցակետով անցնում է Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը, որը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին է։