Բավ է պառակտվել
07-02-2022 21:18

Ադրբեջանական գերությունից վերդարձած զինծառայողները հարցաքննվել են Հայաստանում

Երկուշաբթի օրն ադրբեջանական գերությունից Հայաստան վերդարձած զինծառայողները հարցաքննվել են զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Տեղեկությունը հաստատել է ՔԿ մամլո քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Նրանք այսօր հարցաքննվել են, բայց չգիտեմ՝ արդյոք այս պահին այնտեղ են»,- ասել է նա։

Հայաստանի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը հայտարարեց Ադրբեջանից ութ հայ ռազմագերուն հայրենիք վերադարձնելու մասին։ Դա հնարավոր է դարձել փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ անցկացված առցանց հանդիպման արդյունքում։

Մակրոնի և Միշելի հետ տեսակոնֆերանսին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նշվել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված առաջընթացը, հատկապես՝ բանտարկյալների ազատ արձակման և անհայտ կորածների որոնման ուղղությամբ շարունակվող համատեղ ջանքերի առումով։