Բավ է պառակտվել
29-06-2016 10:40

Վերին Լարսի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ի` ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ:

Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ: