Բավ է պառակտվել
29-03-2022 10:59

Գարուն՝ հարվածային տեմպերով. Հայաստանում կտաքանա մինչև 24 աստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակը Հայաստանում։

Մարտի 29-30-ին, 31-ի ցերեկը և ապրիլի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 31-ի գիշերն առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ։

Քամին՝ արևմտյան, մինչև 2-5 մ/վրկ պոռթկումներով։

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ին և ապրիլի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով։

Երևանում երեքշաբթի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12-14, իսկ շաբաթ օրը կհասնի 21-23 աստիճան տաքության։

Շաբաթ ցերեկն ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատի մարզում և Սյունիքի հովիտներում․ այնտեղ սնդիկի սյունը կհասնի + 20- 24 աստիճանի։ Արմավիրի մարզում և Վայոց ձորի նախալեռներում այսօր սպասվում է 19-23, իսկ Տավուշի մարզում և Արագածոտնի նախալեռներում՝ 18-22 աստիճան տաքություն։