Բավ է պառակտվել
16-02-2022 12:42

Գարուն՝ փետրվարին․ Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակը Հայաստանում։

Այսպես, փետրվարի 16-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, իսկ փետրվարի 17-20-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է պարզ եղանակ։

Քամին հյուսիս-արևելյան՝ մինչև 2-5 մ/վրկ արագությամբ, փետրվարի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Չորեքշաբթի ցերեկն օդը կտաքանա մինչև 6-8 աստիճան, իսկ առաջիկա չորս օրերին աստիճանաբար կհասնի մինչև 12-14 աստիճանի։

Կիրակի ցերեկն ամենատաք եղանակը կլինի Տավուշի, Արարատի մարզերում և Սյունիքի հովիտներում. այնտեղ ջերմաչափի սնդիկը կհասնի +11+15 աստիճանի։ Արմավիրի մարզում և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է մինչև 14 աստիճան տաքություն։