Բավ է պառակտվել
30-04-2020 13:26

Հայաստանում բնակվող 287 պատերազմի վետերանները կստանան 300-հազարական դրամ պարգևատրում

Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ գործադիրը վետերաններից յուրաքանչյուրին կհատկացնի 300 հազար դրամ պարգևատրում՝ որպես գնահատանք նրանց ունեցած վաստակի և որպես սոցիալական պաշտպանության միջոցառում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը առաջարկությունը ներկայացրել է Հաղթանակի և խաղաղության և Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը:
Բյուջեից այդ միջոցառմանը հատկացվում է 86 մլն դրամ:
Բաթոյանի խոսքով՝ այս տարի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հանրապետության տոնին հանրային միջոցառումներ չեն լինելու, ուստի այս պարգևատրումը ևս մեկ անգամ կհիշեցնի վետերաններին, որ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում նրանց:

Նշենք, որ 2019–ից Կառավարությունը կրկնապատկել է վետերաններին տրամադրվող ամենամսյա պարգևավճարը՝ 50 հազարից հասցնելով 100 հազար դրամի: