Բավ է պառակտվել
18-05-2020 15:40

Դիմակներն ու ձեռնոցները աղբամանը նետելուց առաջ դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ․փոխքաղաքապետ

150 միավոր շարժակազմ է դուրս բերվել, մասնավոր ուղևորափոխադրողներ նույնպես շարժակազմ են դուրս բերել և փորձում ենք հասկանալ, թե ինչ ուղևորահոսք կունենանք Երևանում, քանի որ ընդհանուր առմամբ սա տարվա մեջ այն ամիսներն են, որտեղ ուղևորահոսքը 30 տոկոսի չափով նվազում է, հաշվի առնելով, որ դպրոցները և ուսումնական հաստատությունները փակ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատելու քաղաքային տրանսպորտը՝ հաշվի առնելով այն, որ մինչ այս գերծանրաբեռնվածության խնդիր է եղել, իսկ հիմա տրանսպորտում արգելվում կանգնած ուղևորների փոխադրումը։

Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ երթուղայինները ապահովված են մանրադրամներով և ախտահանիչ նյութերով:
«Այս պահի դրությամբ ախտահանիչ նյութերն ու դիմակները ձեռք են բերում գիծը շահագործող կազմակերպությունները»,- տեղեկացրեց փոխքաղաքապետը:
Հարցին, թե արդյոք քննարկվե՞լ են Երևանում միայն օգտագործված ձեռնոցներ և դիմակներ հավաքելու նպատակով հատուկ աղբամաններ տեղադրելու խնդիրը:
Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ արտակարգ դրության պայմաններում որոշ հյուրանոցներ, որտեղ կային հիվանդներ ու մեկուսացվածներ, աշխատում էին աղբի մաքրման ընթացակարգով:
«Ամենօրյա աղբը հավաքվում է այդ հյուրանոցներում, և հատուկ ավտոմենքենան, որը նախատեսված է միայն այդ աղբը տեղափոխելու համար, տեղափոխում է աղբավայր, և այն ամբողջությամբ ոչնչացվում է: Այդտեղ են ամբողջ սննդային մնացորդների տարաներն ու դիմակները»,- ասաց քաղաքապետի տեղակալը:
Նրա խոսքով՝ իրականացնում է նաև աղբավայրից դուրս եկող ավտոմեքենաների լվացում: Սարգսյանը հորդորեց քաղաքացիներին՝ դիմակներն ու ձեռնոցները աղբամանը նետելուց առաջ այն դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ:

 

 

Արմինե Գևորգյան