Բավ է պառակտվել
23-12-2020 11:16

Երասխի բարձրունքները չեն փոխանցվի ադրբեջանական կողմին․ Հայաստանի ՊՆ-ն հերքել է լուրերը

Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանին փոխանցել Նախիջևանի Ինքնավարության Հանրապետությանը սահմանակից Երասխի մոտ գտնվող բարձունքները, Sputnik Արմենիայի թղթակցին ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե իբր դեկտեմբերի 25-ին հայկական կողմը պատրաստվում է Բաքվին հանձնել մի շարք դիրքեր Երասխի ուղղությամբ : ԸՍտ հրապարակումների՝ տեղի բնակիչները պնդում են, որ այդ բարձունքներում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին հրամայել են լքել դիրքերը։

«Նման բան չկա։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանն», - ասել է այդ կապակցությամբ Ալթունյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման թեման դարձել է ամենախնդրահարույց թեմաներից մեկը։ Սյունիքի մարզում որոշ դիրքերի հանձնումը և Գեղարքունիքում Սոթքի հանքավայրի մի մասի զիջումը քննադատության և բողոքի ալիք են առաջացրել Հայաստանում: