Բավ է պառակտվել
03-09-2020 20:28

Կրակոցներ Երևանում․ կա 4 վիրավոր, մեկը «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է


Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տեղեկությունների, 4 քաղաքացի, որից մեկը մահացել է։
Զոհը, ըստ նախնական տեղեկության, քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի քրոջ որդին է, նրա մյուս եղբայրն էլ վիրավոր է։ Կրակոցների հետևանքով վնասվածք է ստացել նաև ինքը՝ Արտյոմ Կանևսկոյը։ 
Նշվում է, որ այս պահին ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դեպքի վայրը, որը Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակն է, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և հողաթափեր: