Բավ է պառակտվել
24-09-2021 11:02

Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորի որդին է

Նախնական տվյալներով՝ կրակոցների պատճառ է հանդիսացել վիճաբանությունը մայրաքաղաքի սրճարաններից մեկում։

Հայստանի խորհրդարանի նախկին պատգամավորի որդին հրազենային վնասվածք է ստացել Երևանի կետրոնում գիշերային կրակոցների հետևանքով , հայտնում է որբաթ shamshyan.com կայքը: Ըստ աղբյուրի՝ ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, կրակոցներ են հնչել, կան վիրավորներ։

«Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են՝ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Արման Խաչատրյանը և 24-ամյա Սերգեյ Մելիքյանը»։

Վերջիններս ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություններ տալու։ Բժիշկների գնահատմամբ՝ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսն էլ՝ միջին ծանրության։

Հաղորդվում է, որ Սերգեյ Մելիքյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանի որդին է։
Քննիչները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել «ԷՎՆ» սրճարանում, որն այնուհետև շարունակվել է սրճարանից դուրս։
Տեղում հայտնաբերվել են 3 հատ փամփուշտի պարկուճ և 2 հատ փամփուշտ։