Բավ է պառակտվել
30-12-2022 12:20

Երևանի փոխքաղաքապետը հայտնել է նոր տրանսպորտային համակարգի ներդրման ժամկետները

Երկու տարվա ընթացքում Երևանում կգործի գրեթե ամբողջությամբ նոր տրանսպորտային համակարգ։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մայրաքաղաքի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Տրանսպորտի ոլորտի բարեփոխումները միայն ավտոբուսների գնումը չեն, այո, սա շատ կարևոր բաղադրիչ է, բայց բարեփոխումները ենթադրում են նաև տոմսերի միասնական համակարգ, հարմար կանգառներ և կայանատեղեր, երթուղիների չվացուցակներ»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով, ինչ-որ փուլում նախատեսվում է նաև ավտոբուսների համար առանձին երթևեկության գոտի հատկացնել, «որը էապես կփոխի Երևանի ճանապարհների ճարտարապետությունը»։

«Ենթադրվում է համատեղել մետրոպոլիտենի և երթուղայինների շահագործումը, քանի որ ամենուր գործելու է տոմսերի միասնական համակարգ, մեկ շաբաթ առաջ մեկ միասնական համակարգի մրցույթ է անցկացվել, կա հաղթող, վստահաբար կարող եմ ասել, որ բարեփոխումների գրեթե 90 տոկոսը կավարտվեն երկու տարվա ընթացքում»,- ասաց Ավինյանը։

Նա նաև նշեց, որ, երթևեկության տոմսերի միասնական համակարգը, Երևանում կներդրվի, ենթադրաբար, 2023 թվականից։

Երևանում հայտնել են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամկետներն ու օրակարգը
Երևանի քաղաքապետը հիվանդ էր, բայց փոխքաղաքապետ ընտրեցին
Ոստիկանությունը հայտնում է Երևանում կանոնավոր երթևեկության վերականգնման մասին
Երևանի նախկին փոխքաղաքապետը ձերբակալվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով
Երևանը հայտնել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մոտալուտ հանդիպման մասին