Բավ է պառակտվել
24-06-2020 15:01

Փոխվարչապետը նշել է միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու պայմանները

Ռուսաստանը կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունն այն ժամանակ, երբ դա թույլ կտա համաճարակաբանական իրավիճակը։ Այս մասին հայտնել փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

“Կբացենք, երբ իրավիճակը թույլ տա”,- ասել է նա։

Բորիսովը չի պատասխանել, թե իր կարծիքով, ավելի հստակ ե՞րբ Ռուսաստանը կվերսկսի միջազգային չվերթներ իրականացնել։ “Դա չգիտեմ”,- ասել է նա։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ռուսաստանը մարտի վերջին դադարեցրեց միջազգային ավիափոխադրումները։ Բացառություն էր արվել միայն արտասահմանում գտնվող ռուսաստանցիներին և Ռուսաստանում գտնվող օտարերկրացիներին հայրենիք վերադարձնելու համար։

Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինի հրահանգով հունիսի 8-ին մասնակիորեն հանվեցին Ռուսաստան ժամանելու և այնտեղից մեկնելու սահմանափակումներն։ Այժմ ռուսաստանցիները կարող են արտասահման մեկնել խնամքի կարիք ունեցող հարազատների մոտ, ինչպես նաև բուժման, աշխատելու կամ ուսման նպատակով։ Նույն կարգը գործում է նաև այն օտարերկրացիների համար, ովքեր նմանատիպ պատճառներով ցանկանում են մեկնել Ռուսաստան։

Միևնույն ժամանակ, տրանսպորտի նախարարությունում նշել են, որ Ռուսաստանին դեռևս վաղ է ամբողջ ծավալով վերսկսել միջազգային ավիափոխադրումները։ “Անշուշտ, ապագայում կվերսկսվեն Ռուսաստանից այլ երկրներ թռիչքները։ Սակայն նախ պետք է լուծել այլ խնդիրներ”,- պարզաբանել են գերատեսչությունում։ Այդ խնդիրների թվում նախարարությունը նշել է ներպետական չվերթներում անվտանգության պահպանման կազմակերպումը, ինչպես նաև ներքին զբոսաշրջության վերականգնումը։