Բավ է պառակտվել
10-12-2022 13:11

«Вкусвилл» ընկերությունը, որը սկսել է ապրանքների առաքում Հայաստան, հաստատել է հաճախորդների անձնական տվյալների արտահոսքը

Հասանելի են դարձել ֆայլեր, որոնք պարունակում են հեռախոսահամարներ և էլեկտրոնային փոստի հասցեներ, պատվերների և դրանց քանակության մասին տեղեկություններ, ինչպես նաև բանկային քարտի համարի վերջին չորս թվանշանը։

Նախօրեին Վկուսվիլը հայտարարել էր, որ Boxberry-ի հետ համատեղ սկսել է ապրանքների առաքումը հարևան երկրներ և, այդ թվում՝ Հայաստան։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ ընկերությունից վստահեցրել են, որ հրապարակված տվյալները չեն ներառում հաճախորդների անունները, հասցեները և բանկային քարտերի վճարային ամբողջական տվյալները։