Բավ է պառակտվել
20-09-2018 21:40

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը։

“Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը”,- ասվում է ուղերձում:

Պուտինը համոզմունք է հայտնել, որ ռուս-հայկական գործընկերային կապերի ողջ համալիրի ընդլայնումը համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով:
“Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Արմեն Վարդանի, քաջ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն»,–ասվում է ուղերձում:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է երկրի անկախության 27-րդ տարեդարձը։ 1991 թ․ այս օրը հանրապետության Գերագույն խորհուրդի որոշմամբ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու հանրաքվե է կազմակերպվել։

Համաժողովրդական քվերակությունն ընթացել է ազգային շարժման վերելքի ալիքի վրա։ Անկախությանը կողմ է քվեարկել գրեթե ամբողջ բնակչությունը՝ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 99%։ Անկախությունը Գերագույն խորհրդի կողմից պաշտոնապես հռչակվել է սեպտեմբերի 23-ին։

Անկախության օրվան նվիրված ավանդական միջոցառումներն անցնում են ամբողջ երկրում։