Բավ է պառակտվել
12-11-2020 02:40

Իշխանությունները հրահանգել են Հայաստանում անջատել ինտերնետն ու բջջային հեռախոսակապը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է անջատել Հայաստանի ինտերնետն ու բջջային հեռախոսակապը: Այս մասին քիչ առաջ հայտարարեցին նաև ընդդիմադիր գործիչները՝ ՀՅԴ գրասենյակում հրավիրված ասուլիսում։

168.am-ի՝ կառավարության աղբյուրների փոխանցմամբ, այսօր կայացած բազմամարդ հավաքն ու համացանցում ահագնացող հակաիշխանական ալիքը լուրջ տագնապ է առաջացրել Փաշինյանի մոտ: Նա հույս ունի, որ ժողովրդին կապի միջոցներից զրկելու դեպքում կկարողանա կանգնեցնել իր կողմից հողերը հանձնելու խայտառակ փաստաթղթի ստորագրման պատճառով առաջագած հանրային ցասումը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ պահին քննարկումներ են ընթանում կապի օպերատորների հետ՝ հնարավորինս արագ ինտերնետն ու հեռախոսակապը անջատելու պահանջով։