Բավ է պառակտվել
11-05-2021 16:36

Հայաստանի իշխանությունները սկսել են ուսումնասիրել ստորաբաժանումներում զինվորների մահվան դեպքերով հարուցված գործերը

Արդեն պատրաստ է առաջին՝ 2007թ․ մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի քրեական գործով եզրակացությունը։

Հայաստանի կառավարությունը հետևողականորեն կուսումնասիրի ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը: Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս մասին ասել է վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը զոհերի հարազատների հետ հանդիպման ընթացքում։ Այս դեպքերն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբը ստեղծվել է 2020 թ. օգոստոսի 3-ին և արդեն կազմել է առաջին եզրակացությունը զինվորներից մեկի` 2007-ին մահացած Տիգրան Օհանջանյանի գործի վերաբերյալ:

Ինչպես նշել է վարչապետի պաշտոնակատարի օգնական Աննա Վարդապետյանը, եզրակացությունը, որի վրա նրանք աշխատել են մի քանի ամիս, արդեն պատրաստ է և կուղարկվի քննչական մարմիններ՝ նրանց աշխատանքը հեշտացնելու համար:

Մահացածի իրավահաջորդ Գոհար Սարգսյանը նշել է, որ 14 տարի շարունակ նա փորձում է արդարության հասնել իր որդու գործում:

Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է շարունակել աշխատանքը: Հաջորդը կլինի զինծառայող Վալերիկ Մուրադյանի գործի քննությունը:

Նկատենք, որ մահացածների հարազատները մի քանի տարի շարունակ նիստերի օրերին՝ յուրաքանչյուր հինգշաբթի հավաքվում էին կառավարության շենքի: