Բավ է պառակտվել
24-08-2022 13:34

Հայաստանի իշխանությունները հրաժարվել են փոխհատուցել Երևանի «Սուրմալու» ԱԿ-ոմ պայթյունի հետևանքով տնտեսվարողների կրած վնասը

Հայաստանի իշխանությունները չեն փոխհատուցի «Սուրմալու» ԱԿ-ի տնտեսվարողներին, որտեղ օգոստոսի 14-ին պայթյուն էր տեղի ունեցել։

Ինչպես չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կառավարությունը չի կարող իր վրա վերցնել ծախսերը, որոնք պետք է կրեն ապահովագրական ընկերությունները։

«Եթե գործարարն այդ ռիսկը մեծ չի համարել, ապա այստեղ կառավարությունն անելիք չունի։ Հայաստանի գործարարները պետք է սովորեն աշխատել բարձր միջազգային ստանդարտներով, և այնտեղ, որտեղ պետք է ապահովագրել իրենց միջոցներն ու գույքը, ապա պետք է դա անեին։ Նրանք չպետք է ակնկալեն, որ իրենց բացթողումները պետք է կառավարությունը փոխհատուցի»,- ասել է նախարարը կառավարության նիստից հետո։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է մոտ 2,8 քմ ընդհանուր մակերեսով եռահարկ շենք։ ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, մեկը համարվում է անհետ կորած։ Տուժել է 63 անձ, այդ թվում՝ երեխաներ։ Շաբաթ օրվա դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 3 քաղաքացի։ Օգոստոսի 17-18-ին Հայաստանում և Արցախում սուգ էր հայտարարվել։