Բավ է պառակտվել
09-03-2021 11:20

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի

Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ»,- նշեց Նաղդալյանը և հավելեց, որ որոշման մասին ՄԱԿ֊ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:

Հիշեցնենք, որ երեկ լուրեր շրջանառվեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի։

Ինչպես երեկ գրել էր Mediaport-ը իր իսկ տեղեկություններով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգին ՀՀ իշխանությունները հայտարարել են պերսոնա նոն գրատա՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն կատարելու համար։

«Քլարք-Հաթինգը արդեն հավաքում է իրերը, մինչդեռ ՀՀ իշխանությունները ցանկանում են թաքցնել այդ փաստը հանրությունից: Նշենք, որ նա Հայաստանում աշխատանքի է անցել ընդամենը 8 ամիս առաջ՝ 2020թ. հուլիսին», - գրել էր Mediaport-ը․