Բավ է պառակտվել
24-03-2023 15:28

Հայաստանի իշխանությունները ճշգրտել են ապագա ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»

Հայաստանի իշխանությունները ճշգրտել են ակադեմիական քաղաքի տեղադիրքը, ուր նախատեսվում է հետագայում տեղափոխել հանրապետությունում գործող պետական բուհերն, ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք ուշադրություն ենք դարձնում ակադեմիական քաղաք ծրագրի աշխատանքներին, որը կառավարության ամենամեծածավալ ծրագրերից մեկն է։ Ադդեն ճշգրտել ենք մեր ճանապարհային քարտեզը, թե ինչպես է շարժվենք»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ակադեմիակամ քաղաքը բաղկացած է լինելու երեք կլաստերներից։
«Կոնկրետ կլաստերներում պլանավորված են արդեն աշխատանանքները, օրինակ արվեստի կլաստերում, որը ինչես գիտեք՝ պլանավորում ենք «Հայֆիլմի» տարածքում։ Կլինի նաև տեխնոլոգիական կլաստեր՝ այն կտեղակայվի Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում։ Երրորդ կլաստերն ավելի մեծ է և կարող է ընդգրկել կրթական, ռազմական և, հնարավոր է, նույնիսկ միջազգային համալսարանները: Հիմա մենք քննարկում ենք, թե կոնկրետ որտեղ կարող են տեղակայվել ոլորտային ուսումնական հաստատությունները»,- ասաց նախարարը, չնշելով, այնուամենայնիվ, այն քաղաքը/թաղամասը, որտեղ կստեղծվի ակադեմիակամ քաղաքը։