Բավ է պառակտվել
22-11-2022 12:27

Հայաստանի իշխանությունները շուրջ 950 հազար դոլար կհատկացնեն մանկական ամառային ճամբարներ կազմակերպելու համար

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է 2023 թ․ դպրոցականների ամառային արձակուրդների կազմակերպման դրամաշնորհային մրցույթ։

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետբյուջեից կհատկացվի շուրջ 378,3 մլն դրամ (գրեթե $957,8 հազ.)։

Ամառային ճամբարներում հանգստանալու հնարավորություն կունենան զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան, ընդհանուր թվով՝ 3200 երեխա:

Ճամբարի առաջին հերթափոխը կկազմակերպվի 2023 թվականի հուլիսի 1-20-ը, 2-րդ հերթափոխը` 2023 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը։