Բավ է պառակտվել
07-05-2020 11:29

Մոսկվայի իշխանությունները չեն մեղմի սահմանափակումները մայիսի 12-ից հետո

Ռոսպոտրեբնադզորի կողմից առաջարկված՝ Ռուսաստանում ինքնամեկուսացումից դուրս գալու փուլային ճանապարհը պետք է բաժանել երկու մասի, ասել է չորեքշաբթի Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

“Այլ փուլերին անցնելու այն միջոցները, ինքնամեկուսացումից փուլային դուրս գալն, այն, ինչ բարձրաձայնել է Աննա Յուրևնան (Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Պոպովան) հարկավոր է բաժանել երկու մասի։ Առաջինն՝ ամենախիստը, վերաբերում է ծառայությունների ոլորտին, ուր անմիջական սերտ շփում է լինում քաղաքացիների կամ ծառայություններ մատուցող ձեռնարկությունների միջև։ Դրանք գեղեցկության սրահներն են, վարսավիրանոցները, առևտուրը և ծառայությունների այլ ոլորտներն․ այս ձեռնարկությունների գործունեության վերսկսումն իրոք կարող է հանգեցնել դեպքերի աճին կամ բարձր դինամիկային”,- ասել է Սոբյանինը տնտեսության և սոցիալական ոլորտի աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացման հարցերին նվիրված խորհրդակցության ընթացքում։

Նա ընդգծել է, որ մայրաքաղաքում վաղ է ինքնամեկուսացումից հանել ծառայությունների ոլորտը։

“Պետք է հասկանալ, որ ինքնամեկուսացման ռեժիմն ընդսմին չի թուլանում։ Հակառակը, մենք պետք է հստակորեն հետևենք դրան, որպեսզի հնարավոր դարձնենք ավելի շատ ձեռնարկություններում աշխատանքի վերսկսումը։ Աշխատանքը ձեռնարկություններում պետք է հստակ կարգավորվի սանիտարական բժիշկների սահմանած հրահանգներով։ Այս դեպքում մենք կկարողանանք պահպանել համաճարակային իրավիճակի կայունությունն, աստիճանաբար, ըստ հնարավորության, մեկը մյուսի հետևից վերաբացել գործունեության ոլորտները”,- նկատել է Սոբյանինը։

Արտադրական ձեռնարկությունների աշխատանքը

Մոսկվայի իշխանությունները նախատեսում են մայիսի 12-ից թույլատրել մայրաքաղաքի բոլոր արտադրական ձեռնարկությունների և շինարարական ընկերությունների աշխատանքը։

“Ներկայիս իրավիճակը դեռևս թույլ չի տալիս բացել ծառայությունների և այլ նմանատիպ ոլորտները։ Բայց այն հնարավորություն է տալիս մայիսի 12-ից թույլատրել բոլոր արդյունաբերական ձեռնարկություննրի աշխատանքը ներկայիս՝ մասնակի գործունեության փոխարեն”,- ասել է Սոբյանինը։

Քաղաքապետն այս որոշումը կարևոր է համարել ինչպես քաղաքի, այնպես էլ՝ ամբողջ երկրի տնտեսության համար, քանի որ Մոսկվայի ձեռնարկությունների պատվերներն ապահովում են շուրջ 3,5մլն աշխատատեղ ամբողջ երկրում, ապահովում են մեքենաշինական, շինարարության և այլ ոլորտների աշխատանքը։

Քաղաքպետի խոսքով՝ կթույլատրվի նաև բոլոր շինարարական ընկերությունների աշխատանքը։ Դա թույլ կտա 500հազ․մոսկվացիներին ունենալ լիակատար աշխատանք, հավելել է Սոբյանինը։

Հիվանդության բացահայտելության մասին

Խոսելով հիվանդության բացահայտելիության մասին, քաղաքապետը նշել է, որ վերջերս Մոսկվայում շատացել է քաղաքացիների թեստավորման քանակը և, համապատասխանաբար, հիվանդության հայտնաբերումը:

“Ի՞նչ է երևում դինամիկայից։ Բահայտելության աճի դինամիկան ուղղակիորեն չի խոսում վարակվածների թվի աճի մասին, այն խոսում է մեծաքանակ թեստերի և հիվանդների բացահայտելիության աճի մասին”,- պարզաբանել է Սոբյանինը։

Բացի այդ, նրա խոսքով, մայրաքաղաքում ստեղծվել է համակարգչային տոմոգրաֆիայի և քաղաքացիների հետազոտության “բավականին հզոր համակարգ” թոքաբորբի, այդ թվում՝ կորոնավիրուսի հայտնաբերման համար: Նաև, նշել է քաղաքապետը, ամբուլատոր ռեժիմով հիվանդներին վարելը հնարավորություն է տվել չհասցնել առողջական վիճակի բարդացմանը և բուժել ամբուլատոր եղանակով։