Բավ է պառակտվել
03-08-2020 11:24

Հայաստանի եզդի համայնքի հետ ոգեկոչում ենք Սինջարում զոհվածների հիշատակը. ԱԺ նախագահ


Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Իբրև ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս»,- գրել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության նախագիծը: