Բավ է պառակտվել
20-10-2021 18:50

Ուշադրությո՛ւն․ ցրտահարություն։ Սուրենյանը զգուշացրել է Հայաստանում բացասական ջերմաստիճանի մասին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը նախազգուշացրել է հանրապետության կենտրոնական մասում գիշերային ցրտահարությունների մասին:

«Հոկտեմբերի 22 -ի և հոկտեմբերի 23 -ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում,օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3․․-4 աստիճան ցուրտ», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում՝ հղում անելով Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանություն և մոնիտորինգի կենտրոնին: