Բավ է պառակտվել
22-05-2015 16:43

Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է դի

Մայիսի 22-ին՝ ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 15 շենքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Ինչպես հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, թիվ 15 շենքի բակում հայտնաբերվել է բնակարաններից մեկի բնակիչ Հ. Մ.-ի դին (ծնվ. 1945թ.): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: