Բավ է պառակտվել
13-12-2018 13:52

Խցանումներից խուսափելու նպատակով Երևանում կփոփոխվի ճանապարհային երթևեկությունը

 

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել է, որ խցանումներից խուսափելու նպատակով Երևանի որոշ փողոցներում կփոփոխվի ճանապարհային երթևեկության կազմակերպումը։

“Փոփոխությունների արդյունքում դեկտեմբերի 13-ից Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Կողբացուց դեպի Աբովյան ուղղությամբ (նախկինում հակառակ ուղղությամբ էր)”,- ասվել է հայտարարության մեջ։
Միաժամանակ, Քոչինյան-Ամիրյան խաչմերուկում Ա. Քոչինյան փողոցից կթույլատրվի երթևեկել նաև դեպի ձախ՝ դեպի Հանրապետության Հրապարակ: