Բավ է պառակտվել
01-03-2023 18:52

Հայաստանի բոլոր ոստիկանական բաժանմունքներում տեսախցիկներ կտեղադրվեն

Հայաստանի բոլոր ոստիկանական բաժանմունքներում տեսախցիկներ կտեղադրվեն. Այս մասին խորհրդարանում կառավարության հարց ու պատասխանի ժամին հայտարարեց ՆԳ նախարար Վաչե Ղազարյանը։

«2020 թվականի մայիսից 10 տեղամասերում տեղադրվել է 10 տեսախցիկ, որոնք տեղադրվել են քննչական սենյակներում և այս պահին բոլորը լավ են աշխատում։ Սակայն քրեական դատավարական փոփոխությունների արդյունքում գործընթացը դադարեցվել է, քանի որ ոստիկանությունն այլևս նախաքննություն չի իրականացնում»,- ասաց Ղազարյանը։

Միաժամանակ նա նշեց, որ բարեփոխումների շրջանակներում ակնկալվում է տեսանկարահանող սարքեր տեղադրել բոլոր բաժանմունքներում։

Հայաստանի անձնագրային բաժանմունքներում կսկսի գործել էլեկտրոնային հերթագրում
Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է․ ՌԴ ԳՇ պետ
Ընդդիմադիր պատգամավորները չկարողացան ներկա գտնվել Փաշինյանի և օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ համաժողովին
Հայաստանում սկսվել է փոխանցված 13 մարմինների նույնականացման գործընթացը
Վրացական ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերը շարունակելու ծրագրերի մասին