Բավ է պառակտվել
11-03-2023 15:33

Երևանի վարչական շրջաններից մեկում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 13-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ զանգվածի, 3-րդ զանգվածի Գայի պող. 18, 20, 22, 24, 26, 28, 32 համարների, Բաղյան փողոցի 1-ին շենքի և 1-ին նրբանցքի 6-րդ շենքի, Ջրվեժի Մայակ և Բանավան թաղամասերի,
Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի 1-ին և Մելքոնյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: