Բավ է պառակտվել
07-09-2016 13:49

Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Հրազդանում

Նախօրեին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Հրազդան քաղաքում:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ժամը 13:20-ի սահմանում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Հայ ֆիդայիների փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Volkswagen»-ին:

«Պատահարի հետևանքով «ԳԱԶ-53»-ի վարորդը՝ 1959 թ. ծնված Հայկ Աթեյանը, տեղում մահացել է», - նշվում է հաղորդագրության մեջ:

Կատարվում է քննություն: