Բավ է պառակտվել
20-07-2022 21:18

Հայաստանում վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկան և դիմել փախուստի (տեսանյութ)

Հուլիսի 16-ի գիշերը ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևան-Երասխ ճանապարհին, հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի լույս 16-ի գիշերը ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևան-Երասխ ճանապարհին։ Ոսկետափ գյուղի ճանապարհին ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նույն գյուղի 17-ամյա բնակչին։ Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ աղջիկը մահացել է։

Գիշերը տեղի ունեցած վթարի ականատեսներ կամ վկաներ չեն եղել։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ աղջկան վրաերթի է ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Պարզվել է նաև, որ այն վարել է ոչ թե սեփականատերը, այլ Երևւանի Սարի Թաղում բնակվող 44-ամյա մի տղամարդ։

Կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Արարատի բաժին է ներկայացել ավտոմեքենայի սեփականատերը։ Հուլիսի 19-ին Արարատի քրեական հետախույզները Սարի Թաղում հայտնաբերել են վրաերթ կատարած և տուժածին անօգնական թողնելով դեպքի վայրը լքած տղամարդուն։ Նա բերման են ենթարկվել։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։