Բավ է պառակտվել
04-10-2016 10:33

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքում

Նախօրեին՝ հոկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 19:40-ի սահմաններում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ, 21-ամյա Նարեկ Մուրադյանը Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում, ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկելՍիսիան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 59-ամյա Գագիկ Անդրեասյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկածին, սակայն տեսնելով, որ նա մահացել է՝ վարորդն ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ մեղայականով ներկայացել է ոստիկանության Սիսիանի բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեակաան գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը` բժշկական կենտրոն՝ սթափության աստիճանը պարզելու համար: