Բավ է պառակտվել
15-04-2019 15:27

Երևանի երթուղային տաքսիների ու ավտոբուսների վարորդներն ապրիլի 16-ին դուրս կգան գործադուլի

Երևանի ուղևորափոխադրողները հայտարարել են ապրիլի 16-ի կազմակերպվող գործադուլի մասին, երկուշաբթի մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Ուղևորափոխադրողների Միության ղեկավար Հրանտ Եղիազարյանը։

Նա ասել է, որ այդ գործադուը լինելու է նախազգուշական, բայց և չի նշել, որ երթուղիները չեն աշխատի երեքշաբթի։
“Վերջին անգամ ուղևորափոխադրման վճարի փոփոխություն է կատարվել 1996 թվականին, ինչից հետո պահեստամասերից սկսած ամեն ինչ թանկացել է, իսկ վճարն այդպես էլ մնացել է 100 դրամ։ Արդեն շուրջ 100 միկրոավտոբուս է շարքից դուրս եկել, շուրջ 400-500-ն էլ վտանգի տակ են։ Սրա պատճառով երթուղիներ են փակվում”,- ասել է Եղիազարյանը։

Նա նշել է, որ ուղևորափոխադրողներն այս խնդրով դիմել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սական հարցը չի լուծվել։

Եղիազարյանը տեղեկացրել է, որ ընկերությունները չեն պայքարում երթուղավճարի ավելացման համար, սակայն խնդրում են իրենց դոտացիաներ հատկացնել, որպեսզի իրենք կարողանան շարունակել գործունեությունը, քանի որ անտանելի իրավիճակ է ստեղծվել։

“Այսօր երթուղավճարը 100 դրամ է, բայց պետք է 200 լինի”,- ասել է Եղիազարյանը։

Ընկերությունների հետագա քայլերը կախված կլինեն երեքշաբթի կազմակերպվելիք գործադուլին արձագանքից։

Մարտի 7-ին Երևանում 250 ավտոբուս դուրս չի եկել երթուղի, բողոքելով վարորդների խցերում տեսախցիկների տեղադրման դեմ՝ պահանջելով կուտակված խնդիրների լուծում։ Փետրվարին նմանօրինակ իրավիճակ է ստեղծվել “Ավտոբուս” ՓԲԸ տնօրենին ազատելու քաղաքապետարանի որոշման պատճառով։

Հայկական մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի երթուղավճարը 100 դրամից (24,4 ցենտ) 150 դրամի (36,5 ցենտ) հասցնելու 2013 թվականի հուլիս 20-ի որոշումը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց Երևանում։ Ամեն օր անց էին կացվում բողոքի ակցիաներ “Չենք վճարի 150 դրամ” կարգախոսի ներքո։ Զուգահեռ “Free car” ակցիային մասնակցում էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ։ “Free car” ակցիայի մասնակիցները սեփական ավտոմեքենաներով անվճար տեղափոխում էին երևանցիներին։

Հուլիս 25-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ելույթ ունեցավ գների բարձրացման մասին որոշման կասեցման հայտարարությամբ։