Բավ է պառակտվել
19-04-2021 17:36

Վարորդները փակել են Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհը․ պահանջում են վարձատրության նոր պայմաններ

Շուրջ 40 վարորդ պահանջում են գործարքային-բոնուսային վճարման ձևը փոխել ֆիքսված աշխատավարձով՝ ամսական մոտ հազար դոլարի չափով։

Հայաստանի Սոթքի ոսկու հանքի շուրջ 40 վարորդ փակել են դեպի հանքավայր տանող ավտոմոբիլային ճանապարհն ու երկաթգիծը։

Վարորդները պահանջում են ղեկավարությունից գործարքային-բոնուսային վճարման ձևը փոխել ֆիքսված աշխատավարձով՝ ամսական «մաքուր» 500հազ․ դրամի (մոտ հազար դոլարի) չափով, ինչպես նաև հայտարարում են, որ ընկերությունը իրենց պարտք է չորս ամսվա աշխատավարձ։

Հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ղեկավարությունն արդեն հանդիպել է գործադուլավորների հետ, առաջարկելով վերադառնալ աշխատանքին և պահանջները քննարկել, հաշվի առնելով ընկերության հնարավորությունները, սակայն վարորդները մերժել են այդ առաջարկը։

Ներկայումս ընկերությունում կիրառվում են վարձատրության խառը համակարգ․ հաստատված աշխատավարձից բացի՝ բոնուս ըստ իրականացված փոխադրումների ծավալի (տոննա/կիլոմետր հարաբերակցությամբ):

Ընկերությունը հերքում է աշխատավարձերը չվճարելու վերաբերյալ աշխատակիցների հայտարարությունը և նշում, որ ոչ մի պարտք չունի։

Ընկերության ղեկավարությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ապօրինի գործադուլը և առաջարկում կառուցողական երկխոսության միջոցով քննարկել իրավիճակի կարգավորման ուղիները: Հետագա պարապուրդի դեպքում արտադրության կաթվածի պատճառով ընկերությունը ստիպված կլինի դադարեցնել արտադրական գործունեությունը և ամբողջ աշխատակազմին ուղարկել չվճարվող պարապուրդի:

Սոթքի հանքի վարորդների գործողությունները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և էական վնաս են հասցնում ընկերության արտադրական գործընթացին, ստրատեգիական գործընկեր փոխադրող Հարավկովկասյան երկաթուղուն, որը Սոթքից հանքաքարը տեղափոխում է Արարատ, աշխատողներին, տեղի համայնքներին և ՀՀ պետական բյուջեին, նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Ավելի վաղ ընկերությունը ստիպված է եղել հեռացնել Սոթքի հանքավայրի 900 աշխատակցից մոտ 300-ին։ Հանքավայրի խորքային շահագորման դեպքում ընկերությունը մտադիր է նրանց նորից հրավիրել աշխատանքի։ Ղեկավարությունն աշխատում է ըստ հնարավորության նրանց աշխատանքի տեղավորել «Գեոպրոմայնինգ» խմբի այլ օբյեկտներում (Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ և Արարատի գործարան):