Բավ է պառակտվել
07-02-2019 16:33

Տաքսու վարորդները պահանջում են քաղաքապետի հրաժարական, տուգանքների ներում, և սպառնում են ընդհանուր բողոքի ակցիայով

Երևանի տաքսու վարորդները պահանջում են Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը, քանի որ նա անտեսում է ոլորտի խնդիրները։

“Վարորդներին տուգանում են տաքսիների կանանատեղերի բացակայության պատճառով։ Տուգանքի գումարը (չթույլատրված վայրում կայանման) կազմում է 5 հազար դրամ (շուրջ 10 դոլար)։ Ինչպես տեսնում ենք, քաղաքապետը կայանատեղիներ չի տրամադրում, իսկ ոստիկանությունը մեզ տուգանում է”,– ասել է տաքսիստ Էմիլ Սահակյանը, ով վերջին ամսում տուգանքների 20 իրազեկում է ստացել։

Նրա խոսքերով, քաղաքապետարանը հայտարարել է 100 կայանատեղու ստեղծման մասին, այնինչ դրանք դեռևս նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ են հատկացվել։

Տաքսու վարորդները դժգոհ են նաև տուգանքի գումարից, որն, իրենց կարծիքով, չի համապատասխանում հայկական իրականությանը։ Նրանք պահանջում են ներել “թավշյա հեղափոխությունից” հետո հաշվարկված տուգանքներն, իսկ քաղաքպետարանում նշանակել “իրենց մարդուն”, ով կզբաղվի ոլորտի խնդիրներով։

“Նախքան դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունները մեզ ասացին, որ չեն լինի կարմիր գծեր (վճարովի կայանման տեղեր), տեսախցիկներ և այլն։ Այսօր միայն խոսում են մանկապարտեզների ու դպրոցների կառուցման մասին։ Եթե այդ խոստումները չկատարվեն՝ հինգշաբթի բոլոր տաքսիստները բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության շենքի առջև”,– ասել է վարորդ Էդուարդ Արշակյանը