Բավ է պառակտվել
02-04-2022 21:15

Հայաստանից մեկնած վարորդներին կթույլատրվի տաքսի վարել Ռուսաստանում

Ռուսաստանի կառավարությունն առաջարկում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված գործունեություն իրականացնելիս, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հաղորդվում է ՌԴ կառավարության կայքում, շաբաթ օրը կայացած հանդիպման արդյունքներով Պետդումա կներկայացվեն մի քանի օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, օտարերկրյա մասնագետների ներգրավմանը։

«Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին փոփոխություն կատարել «Ճանապարհային անվտանգության մասին» օրենքում, ըստ որի Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչվելու են Ռուսաստանի Դաշնության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս»,- ասված է հաղորդագրությունում։