Բավ է պառակտվել
13-05-2021 18:29

Հայաստանի ռազմական ոստիկանությունը կուսումնասիրի Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի մասնակցությամբ միջադեպը

Հայաստանի ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները, հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Քանի որ համացանցում որոշ հարցադրումներ տեսա, ընդամենը տեղեկացնեմ, որ ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ»․- գրել է Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, զերծ մնալով մանրամասներից։