Բավ է պառակտվել
07-06-2022 18:13

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարից 11 զինծառայող է տուժել

Վայոց ձորի մարզում հունիսի 7-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 11 զինծառայող (1 սպա, 10 ժամկետային զինծառայող) տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժածներից մեկն ունի կողի կոտրվածք, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հունիսի 7-ին, ժամը 10:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում չպարզված հանգամանքներում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։