Բավ է պառակտվել
12-04-2021 11:55

Զինծառայողները մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են հանձնել ՀՀ ԱԱԾ (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին կոչով դիմել է ապօրինի ճանապարհով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ու միջոցներ Հայաստան տեղափոխած մարտական գործողությունների մասնակիցների։

N զորամասի զինծառայողներ Հայաստանի ԱԱԾ են հանձնել մեծ քանակությամբ զենք, զինամթերք, որոնք Հայաստան էին փոխադրվել Ղարաբաղում նախորդ տարվա մարտական գործողություններից հետո։

Ինչպես տեղեկացրել է գերատեսչության մամլո ծառայությունը, դա ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունք է։

Նշվում է, որ զինծառայողներն ինքնակամ հանձնել են «ԱԿ-74» մոդելի, 5,45 մմ տրամաչափի 3 միավոր ինքնաձիգներ, «ՍՎԴ» տեսակի, 7,62մմ տրամաչափի 1 միավոր դիպուկահար հրացան՝ օպտիկական նշանառության սարքով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 5,45մմ տրամաչափի 1925 միավոր մարտական փամփուշտներ՝ նախատեսված «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրների և դրանց մոդիֆիկացիաների համար, 40մմ տրամաչափի 1 միավոր բեկորային նռնակ՝ նախատեսված նռնականետերից կրակելու համար, մարտական շեղբավոր սառը զենք հանդիսացող «Կալաշնիկով» ինքնաձիգի 3 միավոր սվին-դանակ, ինչպես նաև տարբեր տեսակի այլ ռազմամթերք:

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է մարտերին մասնակցած և իրենց հետ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր Հայաստան ապօրինի փոխադրած անձնաց ինքնակամ հանձնել դրանք իրավապահ մարմիններին: