Բավ է պառակտվել
16-11-2021 17:52

ՀՀ ԶՈւ 12 զինծառայող գերեվարվել է, զոհվածների թիվը ճշտվում է․ ՀՀ ՊՆ

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնում են հայկական պաշտպանական գերատեսչությունից։

«Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունից նշում են, որ հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։

«Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են»,- ասվում է հաղորդագրությունում։