Բավ է պառակտվել
20-12-2021 22:53

Հայաստանի ԶՈւ զինխառայողները ձերբակալել են ադրբեջանցի երկու սահմանախախտ զինծառայողի։ Նրանց վերադարձրել են Ադրբեջանին

Հայաստանի ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահները դեկտեմբերի 18-ին ձերբակալել են ադրբեջանցի երկու սահմանախախտ զինծառայողի։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ՊՆ մամլո ծառայությունը։
Սյունիքի մարզում երկու ադրբեջանցի զինծառայողի գերեվարման մասին տեղեկությունն արդեն երկու օր է, ինչ շրջանառվում է հեռագրային ալիքներում և հայկական լրատվամիջոցներում։
«Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»,-ասվում է հաղորդագրությունում։