Բավ է պառակտվել
17-05-2022 21:25

Հայաստանում ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հայաստանի ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը:

Նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: