Բավ է պառակտվել
17-03-2022 10:47

Հայաստանի մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ժամեկային զինծառայողի դին

Հայաստանի մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայողի դին, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով», - ասվում է ՊՆ-ի հաղորդագրությունում։