Բավ է պառակտվել
29-08-2018 10:29

Զինված հարձակում վճռաբեկ դատարանի նախագահի տան վրա.(Տեսանյութ)

 

Նախորդ օրը երեկոյան արտակարգ պատահար է տեղի ունեցել Ձորաղբյուր գյուղում։
Օգոստոսի 28-ին, ժամը 22։00-ի սահմաններում դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ ներխուժել են Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանին պատկանող, Ձորաղբյուրում գտնվող առանձնատան տարածքն․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանն։

Ինչպես պարզվել է, տանն այդ ժամանակ գտնվել են Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։
Տեսախցիկների միջոցով նկատելով տարածք ներխուժած անձանց՝ Մկրտումյանն իր որդու հետ բակ են դուրս են եկել։
Նախնական տեղեկություններով՝ զինված անձիք անկակնոն կրակ են բացել ինքնձիգերից։
Ենթադրյալ հանցագործներից մեկը վնասազերծվել է։ Նախագահի որդին՝ Գոռ Մ -ն Մկրտումյանի հետ դիմադրություն են ցույց տվել չարագործներին որդու անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով, վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքում ինքնաձիգ կար։ Մյուս երկուսը դիմել են փախուստի։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է գործ՝ ավազակային հարձակման, ինչպես նաև զենքի և զինամթերքի անօրինական ձեռբերման և պահման փաստերի առթիվ։

Ավելի ուշ Հայաստանի ոստիկանությունը լուսանկարներ է տրամադրել Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանին պատկանող առանձնատան վրա հարձակման վայրից։

Այսպես, օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված եւ զինված 3 անձ:
Գոռ Մ․-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել չարագործներին։

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը 22։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 1976 թ․ ծնված Օ․ Ռիժենկոն և երկու այլ անձ, որոնց ինքնությոնը բացահայտված չէ, հրաձիգներով զինված ներխուժել են նշված առանձնատան տարածք, որտեղ դիմադրություն է ցուցաբերվել ինքնաձիգով զինված Ռիժենկոյին։ Այդ բանից հետո մյուս երկուսն անկանոն կրակ են բացել և դիմել փախուստի։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն եւ լինգ:

Օ․ Ռիժենկոն ձերբակալվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ 2 հանցագործների ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն