Բավ է պառակտվել
31-01-2017 13:57

Բալաբանովոյում ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին

Սույն թվականի հունվարի 31-ին Կիևյան մայրուղում գտնվող«Գանձակ» սրճարանում Ռուսաստանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 39-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է իբրև Արսեն Երևանսկի:
Նրա հետ միասին ձերբակալվել է ևս 9 մարդ, այդ թվում նաև Օբնինսկի « նայողը», և « բառիգ»- թմրավաճառը, ով նրա հետ հանդիպման էր եկել թմրամիջոցների մեծ տեսականիով:
Խուզարկության ժամանակ «օրենքով գող»-ի մոտ ևս հայտնաբերվել են թմրանյութեր, ենթադրաբար մետադոն և հերոյին:
Տվյալների համաձայն Երևանում հայտնի «օրենքով գող» Կնդոյի զարմիկը՝ Արսեն Մկրտչյանը, մեծ ազդեցություն ունի Կալուգայի (որը նրա « արգելոցն» են անվանում )և Մոսկվայի մարզերում։
Ինչպես իր գործընկերների մեծամասնությունը, Արսենը եկամուտների մեծ մասը ստանում է դրամական միջոցների անօրինական կանխիկացման գործարքներից։ Արսենը նաև կասկածվում է մանր ֆինանսական մեքենայությունների մեջ:
Մասնավորապես այսօրվա հավաքի պատճառ էր դարձել Մոսկվայի գործարարների՝ 40 միլիոնի պահանջը:
Իրավապահների խսքերով, Արսենը մինչև ուղն ու ծուծը թմրամոլ է, և արդեն հազիվ է տեղաշարժվում՝ առանց կողմնակի օգնության: Նման պահերի համար Արսենի բժշժկակն զինանոցում նախատեսված է հաշմանդամի սայլակ, որն էլ նրան վերադարձնում է տեղաշարժվելու թեթևությունը:
Տեղեկացնենք, որ իրավապահների ռեյդի ժամանակ ինքնազգացողության վատթարացման պատճառով « օրենքովին» «շտապ » են կանչել: