Բավ է պառակտվել
25-07-2018 19:27

Օրենքով գողն ու քրեական հեղինակությունը Երևանում մարդ են առևանգել (Տեսանյութ)

Օրենքով գողն ու քրեական հեղինակությունը քաղաքացի են առևանգել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ այսպես կոչված՝ «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը՝ Սարատովի Արտյոմ մականվամբ հայտնի, և Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն, 41-ամյա Արթուր Ղազարյանը, մի խումբ անձանց հետ 2013 թվականի մարտին Երևան քաղաքի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու առևանգել են», – նշվում է ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Պահելով անազատության մեջ և բռնություն գործադրելով՝ տղամարդուն ստիպել են հրաժարվել համասեփականության իրավունքով իրեն պատկանող հացի արտադրամասի 150.000 դոլար արժողությամբ մասնաբաժնից։

Նշվում է, որ դեպքի առթիվ հուլիսի 23-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ մարդու առևանգման և շորթման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։