Մարդը զարմանալիորեն անտարբեր է վերաբերվում անվերադառնալի կորցրած իր կյանքի օրերին, սակայն նա զղջում է, երբ կորցնում է հարստությունը
20-07-2018 20:08

Որևէ քրեական գործ չի կանգնելու որևէ անձով պայմանավորված-Վարչապետ

Վարչապետ Փաշինյանը չի կարծում, թե որևէ մեկը, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանը, ունի սահմանադրության բացարձակ իմունիտետ, եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա։ Այս մասին նա ասաց կառավարության շենքում տեղի ունեցած ասուլիսում, ավելացնելով, որ այդպիսի կարծիքը թյուրըմբռնում է։ Նա նաև նշեց, որ այստեղ պետք է խոսեն իրավաբանները, իսկ մնացածը քննչական մարմինների գործն է։ 

Վարչապետը հիշեցրեց, որ ՀՔԾ նոր պետին ներկայացնելով, ինքը հստակ ասել է, որ ՀՔԾ առաջ դրված այլ խնդիրների թվում մեծ դեր ունի մարտի 1–ի դեպքերի պարզումը և բացահայտումը, և գոհունակություն հայտնեց, որ այդ հարցում լրջագույն տեղաշարժեր ունենք, և դրանք լրջագույն արդյունքների կբերեն։ 

Այդ համատեքստում նա ընդգծեց, որ շատ կարևոր եմ համարում, որ նախաքննությունն ընթանա բոլոր հնարավոր ներգրավված մարդկանց իրավունքների և օրինականության բացարձակ պահպանությամբ։ «Ես սա ասում եմ ոչ թե որպես ՀՀ վարչապետ, այլ ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ով նախկինում Հայաստանում եղել է քաղբանտարկյալ։ Ինձ համար կլինի մեծագույն խայտառակություն, եթե մենք նորից Հայաստանի Հանրապետությունում ունենանք քաղբանտարկյալներ։ Բայց որևէ քրեական գործ չի կանգնելու որևէ անձով պայմանավորված»,– ասաց վարչապետը։

Ըստ Փաշինյանի, ցանկացած անձ, ում քրեական պատաասխանատվության ենթարկելու համար կլինեն օրենքով նախատեսված բավարար հիմքերը, կենթարկվի քրեական պատասխանատվության։ Իսկ այն հարցին, թե արդյոք ինքը` Նիկոլ Փաշինյանը, կանչվել է ՀՔԾ, նա պատասխանեց, որ չի կանչվել։